15 փետրվարի 2019 - 14:39 AMT
Թորոսյան. ՀՀ-ում սանիտարական ավիացիայի ծառայության համար ուղղաթիռ է բերվում Մարսելից

Հայաստանում սանիտարական ավիացիայի ծառայություններ կներդրվեն:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ծառայության համար ուղղաթիռ է բերվում Մարսելից ՀՀ:

«Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը (նախարարը լուսանկարն է հրապարակել-խմբ.), որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս», - գրել է նախարարը: