16 փետրվարի 2019 - 12:12 AMT
Պաշտպան․ Դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

Գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով։

«Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքի անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին՝ ես իմ ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունեմ՝ կասկածողները՝ սրիկա են»,- գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է գեներալ Մանվել Գրիգորյանի քրեական գործի նախաքննությունը, մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն։