16 փետրվարի 2019 - 13:29 AMT
Թորոսյան․ Կարևոր է՝ Սփյուռքում փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է, դրամի կարիք ունի

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը փետրվարի 15-ին հյուրընկալվել է Պոլսո Հայոց Պատրիարքարանում, հանդիպել հայ համայնքի հետ։ Իր ֆեյսբուքյան էջում Թորոսյանը տեսանյութ է հրապարակել հանդիպումից։

Նախարարը կարևորել Թուրքիայի հայ համայնքի դերը Սփյուռքի կյանքում։

«Այստեղի հայ համայնքը մի փոքր ավելի անջատված է Հայաստանից: Մեզ համար շատ կարևոր է, որ փոխվի այն մտածողությունը, թե Հայաստանը թույլ է և դրամի կարիք ունի: Կարիք ունի զարգանալու և հարստացնելու այն մարդկանց, ովքեր կուզեն զարգացնել այն: Մենք այլևս խեղճ չենք, թույլ չենք, մենք կարիք ունենք զարգանալու Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերի շնորհիվ»,- ասել է Թորոսյանը:

Նախարարը Պոլսում էր աշխատանքային այցով։