16 փետրվարի 2019 - 14:41 AMT
«Զորեղ ապագա» ՀԿ-ի ղեկավարը բարեգործության պատրվակով մոտ 28 մլն դրամ և 1․5 մլն դրամի շինապրանք է յուրացրել

ՀՀ ոստիկանություն ազգնային անվտանգության ծառայությունից խարդախության վերաբերյալ օպերատիվ տվյալներ են ստացվել, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տեղեկությունների հիման վրա ոստիկանության ստորաբաժանումների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Զորեղ ապագա» հասարակական կազմակերպության նախագահը, բարեգործության պատրվակով, տարբեր անձանց վստահությունը չարաշահել ու խաբեությամբ հափշտակել է մոտ 28 մլն դրամ և 1․5 մլն դրամի շինարարական ապրանքներ ու վառելիք։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խարդախության հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։