16 փետրվարի 2019 - 15:54 AMT
Մնացականյան-Լավրով հանդիպում՝ Մյունխենում․ Քննարկել են ԼՂ հարցը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները։

Լավրովն ու Մնացականյանը քննարկել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող Զոհրաբ Մնացկանյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։

Զրուցակցի խնդրանքով նախարար Մնացականյանը ներայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները՝ շեշտելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորությունը և իրավիճակի սրմանն ուղղված քայլերից ու ագրեսիվ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: