20 փետրվարի 2019 - 16:45 AMT
Վրաստանի ՊՆ ղեկավարը Հայաստան կժամանի

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին կժամանի Երևան:

ՀՀ և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կստորագրեն՝ 2019-ին ՊՆ կառույցների միջև գործակցության վերաբերյալ, գրում է «Գրուզիա Օնլայնը»:

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, գործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում:

Նշվում է, որ դա կլինի Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան նշանակումից հետո:

Վերջին անգամ գործակցության մասին համաձայնագիր 2016-ին Թբիլիսիում ստորագրել են ՀՀ ՊՆ այն ժամանակվա նախարար Վիգեն Սարգսյանն ու վրացական գերատեսչության ղեկավար Լևան Իզորիան: