21 փետրվարի 2019 - 10:24 AMT
Խաղաղ պայմաններում 5 զինվորի մահվան գործերը կվերանայվեն

Առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով, հայտնում է ՀՀ կառավարությունը:

Քննչական կոմիտեն և 10 իրավապաշտպան հասարակական կազմակերպություն համաձայնագիր են կնքել՝ ստեղծել են հասարակական մոնիթորինգի խումբ, որը կուսումնասիրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «սևազգեստ մայրերին», որոնք խաղաղ պայմաններում կորցրել են իրենց զավակներին: