21 փետրվարի 2019 - 11:52 AMT
Կառավարության անդամները նիստի մեկնարկին գրքեր են նվեր ստացել

Կառավարության անդամները փետրվարի 21-ի նիստից առաջ գրքեր են նվեր ստացել: Նվիրատուն հայտնի չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ թեև գիրք նվիրելու օրն անցել է, գիրք նվեր ստանալն ամեն օր է հաճելի:

Նախարարները պարզել են, որ նույն գիրքը չեն նվեր ստացել, այլ տարբեր հեղինակների գործեր:

Փետրվարի 19-ին Հայաստանում նշել են Գիրք նվիրելու օրը: