21 փետրվարի 2019 - 13:06 AMT
Samsung-ը ներկայացրել է ծալովի էկրանով Galaxy Fold-ը

Samsung կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է իր առաջին ծալովի Galaxy Fold սմարթֆոնը:

Սմարթֆոնն ուղղահայաց է ծալվում: Այն հագեցած է 7.3 դյույմ անկյունագիծ ունեցող ներքին և 4.6 դյույմ անկյունագծով արտաքին էկրանով, որը կարելի է օգտագործել, երբ սմարթոֆնը ծալված վիճակում է: Galaxy Fold-ը կարող է ապահովել մեկ էկրանի վրա 3 ակտիվ հավելվածների հետ աշխատանքը, գրում է Meduza-ն:

Սմարթֆոնը 6 տեսախցիկ ունի՝ 3-ը հեռախոսի հետին պանելին, 2-ը՝ ներքին, ևս 1-ը՝ դիմերեսին: Բացի այդ, Galaxy Fold-ը սքաներ ունի մատնահետքի համար կողային մասում: Սմարթֆոնը թողարկվելու է 5G և LTE տարբերակներով:

Galaxy Fold-ի համաշխարհային վաճառքները կսկվեն ապրիլի 26-ից: Սմարթֆոնի արժեքը կլինի 1980 դոլար: