21 փետրվարի 2019 - 12:44 AMT
Դատավորները՝ սոցփաթեթի շահառուներ

Կառավարության փետրվարի 21-ի նիստում որոշվել է դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին ներառել սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։

«Մենք պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորները օբյեկտիվորեն սրա-նրա ձեքին նայելու անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրիի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250,000», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ «այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը»:

Նա նաև նշել է, որ պետական կառավարման համակարգը և պետութունը «զգայուն են մարդու օրգանիզմի նման և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»: