21 փետրվարի 2019 - 13:51 AMT
Փայլան. Մայրենին ինքնություն է, պատիվդ է

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ է արել զարգացնել մայրենի լեզուն՝ հավելելով, որ «մայրենին ինքնությունն է, պատիվդ է»:

Փայլանը Թուրքիայի խորհրդարանը ներկայացնում է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը:

Փայլան հայալեզու գրառում է արել թվիթերյան իր էջում Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով:

«Մայրենին` խաղաղություն է։ Մայրենին` արդարություն է։ Մայրենին` համերաշխություն է, հավասարություն։ Մայրենին ինքնություն է, պատիվդ է... Զարգացո՛ւր մայրենի լեզուդ», - գրել է Փայլանը: