21 փետրվարի 2019 - 17:15 AMT
ՀՀ-ն և Վրաստանը ստորագրել են 2019-ի ռազմական գործակցության ծրագրիը

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագրիը, որը ստորագրվում է 2010 թվականից սկսած։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ հանդիպումից հետո:

Լրագրողների հետ ճեպազրույցում Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները։

«Հայաստանն ու Վրաստանը անվտանգության, քաղաքական տնտեսական, մշակութային և բազում այլ բնագավառներում կարևորագույն նշանակություն ունեն միմյանց համար և պետք է շարունակաբար ընդլայնեն համագործակցությունը վերոնշյալ բնագավառներում»,- նշել է Տոնոյանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվությունները ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները, և հավատում են ապագայում ավելի անվտանգ և բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում են բարձր մակարդակի փոխադարձ այցեր, գործակցություն ռազմական կրթության և իրավունքի ոլորտներում: