21 փետրվարի 2019 - 14:15 AMT
Զենք արտադրող ընկերությունը ՀՀ-ում $6.7 մլն-ի ներդրում կանի. 200 աշխատատեղ կբացվի

ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն է տրամադրել զենքի և զինամթերքի արտադրող «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.26 մլրդ դրամի կամ $6.7 մլն-ի ներդրում, ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 250,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 44.4 մլրդ դրամ։