21 փետրվարի 2019 - 14:34 AMT
Բուրչուլաձեի համերգը՝ Երևանում. Ծրագրում են կատարումներ «Աթիլլա» օպերայից

Փետրվարի 21-ին ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա օպերային երգիչ Պաատա Բուրչուլաձեն:

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող մեծանուն երգիչը կներկայանա Ջուզեպպե Վերդիի «Աթիլլա» օպերայի համերգային կատարմամբ` մասնակցությամբ թատրոնի մեներգիչների, սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի, հայտնում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Դիրիժորն է Հարություն Արզումանյանը, թատրոնի տնօրեն և գեղարվեստականղեկավար` ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան: