21 փետրվարի 2019 - 17:02 AMT
ԱԱԾ-ն՝ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումների մասին. Մեզ որևէ բան չի կաշկանդում

ԱԱԾ-ին որևէ բան չի կաշկանդում ցանկացած անձի նկատմամբ համապատասխան ստուգումներ իրականանցելու հարցում: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների հետ կապված ստուգումներ իրականացնելու հավանականության մասին հարցին:

«Եթե կլինեն փաստեր, որոնք կվկայեն այս կամ այն անձի արարքներում հանցակազմ, մենք կհարուցենք քրեական գործ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ եթե ինչ-որ բան լինի, իրենք անպայման կհրապարակեն։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալուն՝ հայտարարելով, որ դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է:

Ընթերցեք նաև.Վանեցյան. Քոչարյանը նաև շատ դրական գործեր է արել