25 փետրվարի 2019 - 10:24 AMT
«Օսկարները» բաժանված են. «Կանաչ գիրքը»` տարվա լավագույն ֆիլմ

Լոս Անջելեսում տեղի է ունեցել տարվա գլխավոր կինոմրցանակի` «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը. «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը, հայտնում է The Guardian-ը:

Ֆիլմը ստացել է նաև երկրորդ մրցանակը՝ «Լավագույն սցենար» անվանակարգում:

Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեքը («Բոհեմական ռափսոդիա»), իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»):

«Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Մահերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռեջինա Քինգը («Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել»):

«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում անվանակարգում հաղթել է «Ռոմա» ֆիլմը: