ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Այս մասին են հայտնում ՄԽ համանախագահները տարածած հայտրարությունում։
Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) այցելել էին ՀՀ և Ադրբեջան փետրվարին։ Այցի շրջանակում նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների հետ:
Ըստ հաղորդագրության, երկրների ղեկավարները համանախագահներին պտմել են Դավոսյան համաժողովին իրենց զրույցի մասին, քննարկ իրավիճակը։ Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները: