ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախորդները գարնանային տոների առթիվ՝ Samsung, iPhone, Honor, Xiaomi և այլ սմարթֆոնների մի շարք մոդելներ գնելու դեպքում կստանան 50 ԳԲ ինտերնետ և Y սակագնային պլան 30 օրով:
Առաջարկը գործում է մինչև ապրիլի 7-ը (ներառյալ):
Առաջարկում ներառված սմարթֆոնների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
Սարքերը կարելի է գնել թե՛ կանխիկ, թե՛ ապառիկ տարբերակով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
Y սակագնային պլանով տրամադրվում են հետևյալ ծառայությունները.
Instagram, Facebook, Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն
5 ԳԲ ինտերնետ
200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, +374 97 և +374 47 ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո
300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Ծանոթություններ
• Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ավարտի օրը հաշվին 2800 դրամի առկայության դեպքում՝ գումարը գանձվում է, և սակագնային պլանը ավտոմատ երկարացվում է 30 օրով:
• Առաջարկի շրջանակում նախ սպառվում է տրամադրվող 50 ԳԲ ինտերնետը, իսկ այնուհետև՝ «Y» սակագնային պլանով տրամադրվող 5 ԳԲ ինտերնետ-փաթեթը: Y սակագնային պլանի գործողության 30-օրյա ժամկետի ընթացքում ներառված 5 ԳԲ ինտերնետը սպառելուց հետո՝ հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 500 ՄԲ օրական ինտերնետ փաթեթ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել ընկերության կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից ցանկացածը: