12 մարտի 2019 - 17:34 AMT
2018-ին ՀՀ-ն Վրաստանում $9.7 մլն է ներդրել

2018 թվականին Հայաստանը Վրաստանում 51.5%-ով ավելի շատ ներդրում է իրականացրել, քան 2017 թվականին:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարում ՀՀ-ն Վրաստանում ներդրել է $9.7 մլն՝ 2017 թվականի $6.4 մլն-ի դիմաց:

Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարում ՀՀ-ն Վրաստանում մոտ $93 մլն է ներդրել:

2017 թվականին երկրի թիվ մեկ ներդրողը Ադրբեջանն է եղել: Վրաստանի երկրորդ խոշոր ներդրողը Թուրքիան է, երրորդը՝ Միացյալ Թագավորությունը: