13 մարտի 2019 - 12:45 AMT
Սլովակիան մտադիր է ՀՀ-ում դեսպանատուն բացել

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, Երևանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է, որ Սլովակիան մտադիր է Հայաստանում դեսպանատուն բացել:

Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են, կողմերը պատրաստ են խորացնել երկխոսությունը:

Լայչակը հայտարարել է, որ Արցախյան հիմնահարցի շուրջ բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Մենք Բավարար ժամանակ ենք հատկացնելու այս խնդիրների քննարկման համար։ Վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունը ճիշտ բանաձևն ունի բանակցությունների շարունակության վերաբերյալ համապատասխան ձևաչափում», - ասել է Լայչակը: