13 մարտի 2019 - 17:54 AMT
Շվեդիայի խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել Հայաստան Հանրապետության և Եվրոպական միություն միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Շվեդիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Մինչև այժմ փաստաթուղթը վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, Մեծ Բրիտանիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան և Լեհաստանը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանը:

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: