16 մարտի 2019 - 15:00 AMT
«Կարմիր, թե սև». Նոր հաղորդումը կհեռարձակվի ՖԲ-ում

Մարտի 20-ից VNews Entertainment-ի ֆեյսբուքյան էջում ժամանցի սիրահարներին անակնկալ է սպասվում` «Կարմիր թե սև» նոր հաղորդումը, որի առաջին թողարկումներին մասնակցելու են հայտնի մարդիկ, իսկ ավելի ուշ հաղորդմանը մասնակցելու հնարավորություն կընձեռնվի բոլոր ցանկացողներին:

Խաղի ընթացքում հյուրերը խաղադրույքներ են կատարելու տարբեր սպորտային իրադարձությունների վրա: Vivaro.am կայքի Betonpolitics բաժնում, որտեղ մարդիկ քաղաքական տարբեր իրադարձությունների վրա խաղադրույքներ են կատարում, արդեն տեղի ունեցած քաղաքական իրադարձության վրա խաղադրույք կատարելու հնարավորություն կընձեռվի:

Խաղը բաղկացած է լինելու 5 փուլից և վերջնական սուպեր խաղից, և 100 տոկոսանուց արդյունք գրանցելու դեպքում, հյուրերը 1.2 մլն դրամով տուն ուղևորվելու հնարավորություն կունենան: Խաղի յուրաքանչյուր փուլ հագեցած է լինելու նոր փորձություններով:

Յուրաքանչյուր փուլում մասնակիցը գումար վաստակելու հնարավորություն կստանա, որը հաջորդ փուլերի ընթացքում դրա թվից կախված կկրկնապատկվի կաշ կեռապատկվի, և այդպես շարունակ: Ամենավերջում կմեկնարկի սուպեր խաղը,որը կուտակած ամբողջ գումարը կրկնապատկելու հնարավորություն կտա:

Առաջին փուլն ամենակարևորն է, քանի որ եթե մասնակցին բախտ վիճակվի այն հաջողությամբ հաղթահարել և գումար վաստակել, հաջորդիվ շահումը կմեծանա, հակառակ դեպքում՝ գումարը հաջորդ փուլում կնվազի (կկիսվի) և այդպես շարունակ:

Նախագծի հովանավորն է Vivaro ընկերությունը, հաղորդումը վարելու է Արտյոմ Հակոբյանը, իսկ առաջին հաղորդման հյուրն է լինելու դերասան Լևոն Հարությունյանը: