18 մարտի 2019 - 10:17 AMT
Վարդենյաց լեռնանցքը փակ է

Մարտի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սոթք-Քարվաճառ և Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և «Մեղրու սար» կոչվող տարածքում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: