18 մարտի 2019 - 10:44 AMT
Ջրհեղեղ և սողանքներ Ինդոնեզիայում. 77 զոհ կա

Ինդոնեզիայի Պապուա գավառում ջրհեղեղի և սողանքների պատճառով 77 մարդ է զոհվել: Եվս 116 մարդ տուժել է, հայտնել է Սինհուա գործակալությունը փրկարար ծառայության վրա հղումով:

Ջրհեղեղը տեղի է ունեցել նաև Ջայապուրի շրջանում: Տասնյակ անհետ կորածներ կան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ջրհեղեղի պատճառ են դարձել հորդառատ անձրևները, որոնք սկսվել են մարտի 16-ին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ առնվազն 9 տուն և 2 կամուրջ է վնասվել: Մոտ 120 մարդ է տարհանվել: Ջուրն արդեն հետ է քաշվել, սակայն փրկարարները դեռ չեն հասել բոլոր տուժած վայրեր: