18 մարտի 2019 - 12:05 AMT
Ադրբեջանում ներում են շնորհել քաղբանտարկյալներին. ԵՄ-ում գոհ են

Եվրամիությունը ողջունել է Ադրբեջանում Նովրուզի կապակցությամբ ավելի քան 400 ազատազրկվածի ներում շնորհելու որոշումը: Այդ մասին ասվում է Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության (ЕВС) պաշտոնական հայտարարության մեջ:

Ներում ստացածների թվում են նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների անդամներ, բլոգերներ ու լրագրողներ: «Այդ քայլը հավանություն է ստացել»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Deutsche Welle-ն:

ԵՄ-ն ակնկալում է, որ ըստ Ադրբեջանի միջազգային պարտավորությունների, Բաքուն առաջիկայում ևս նմանատիպ քայլեր կձեռնարկի: ЕВС-ում նշել են, որ Եվրամիությունը կշարունակի գործակցությունն Ադրբեջանի հետ, ընդլայնելու համար համագործակցությունը, այդ թվում նաև մարդու իրավունքների ոլորտում, ինչը « փոխհարաբերությունների կարևոր տարր է»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի քան 400 կալանավորի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնց թվում նաև 14 օտարերկրացի կա: Մեծ մասն ազատվել է ազատազրկումից, 12 մարդ՝ տուգանքից, 3 ազատազրկվածի ցմահ բանտարկությունը փոխարինվել է տևական ազատազրկմամբ: