18 մարտի 2019 - 11:50 AMT
Վերաքննիչ դատարանը Քոչարյանին տուժող ճանաչելու բողոքը կքննի մարտի 18-ին

Վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է ԱԱԾ տնօրենի և ՀԾՔ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման առթիվ հարուցված քրեական գործով (պաշտոնատար անձի կողմից իր լիազորություններն անցնելը) տուժող ճանաչելը մերժելու որոշումների դեմ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատական նիստը կկայանա մարտի 18-ին՝ ժամը 12:00-ին, հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը:

2018-ի հոկտեմբերին Քննչական կոմիտեն մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գաղտնալսման գործով տուժող ճանաչելու մասին միջնորդությունը:Միջնորդությունը ներկայացվել էր, հաշվի առնելով, որ ձայնագրության բովանդակությունը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք առևերույթ հաստատում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունն ապօրինի սահմանափակելուն ուղղված գործողությունների կատարում բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով տուժողի դատավարական կարգավիճակ ստանալու, գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությանը նպաստելու և իր դատավարական շահերը արդյունավետ պաշտպանելու նպատակով միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունի:

Ավելի վաղ համացանցում է հայտնվել Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտանլսման ձայնագրությունը, որտեղ զրուցակիցները քննարկում էին Մարտի1-ի գործը: