18 մարտի 2019 - 12:39 AMT
Երևանում խոզերն ավելացել են, ոչխարները՝ պակասել

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանում խոզերի թիվն աճել է 18.6%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում տավարների թիվը մայրաքաղաքում աճել է 0.4%-ով:

Ոչխարների թիվը հունվարի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա համեմատ, նվազել է ավելի քան 13%-ով:

Ընդհանուր առմամբ, Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների թիվը նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 571,861, ոչխարի և այծի գլխաքանակը նույնպես նվազել է ավելի քան 3%-ով՝ կազմելով 638,257:

Հաշվետու ժամանակում աճել է խոզերի թիվը 18.7%-ով. գլխաքանակը կազմել է 197,877: