18 մարտի 2019 - 12:27 AMT
Մարտի 18-ի ցերեկը և 19-ին կցրտի ևս 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում` մարտի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը և 19-ին կնվազի ևս 3-4 աստիճանով, 20-21-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ մարտի 18-ի ցերեկը,19-ին հնարավոր է կարճատև տեղումներ: Մարտի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: