18 մարտի 2019 - 14:52 AMT
«Դոբրին» ներկայացրել է հյութերի նոր տեսականի՝ 100% բնական և առանց շաքարի

«Դոբրի» բրենդն առանց շաքարի 100%-անոց հյութերի նոր տեսականի է թողարկել: Դասական «Խնձորից» և «Տոմատից» բացի, ավելացել են մի շարք նոր համեր՝ «Խնձոր-ցիտրուս», «Մուլտի միքս» և «Խնձոր-խաղող»: Բոլոր հյութերի բաղադրությունում բացառապես մրգերից ստացված բնական շաքար է, հյութերը հավելյալ շաքար չեն պարունակում: Նոր տեսականին արդեն հասանելի է Երևանի և մարզերի վաճառքի կետերում:

«Սպառողների նախապատվություններին մեր ընկերությունում առանձնակի ուշադրություն ենք դարձնում: Դրանք հաշվի առնելով՝ մշտապես ձգտում ենք ընդլայնել մեր ըմպելիքների տեսականին: Ուրախ ենք ներկայցնել «Դոբրի» բրենդի նոր համերով համալրված բնական հյութերը, որոնք մշակվել են շուկայի պահանջարկը հաշվի առնելով: Հյութերից յուրաքանչյուրն ինքնատիպ է, և վստահ ենք, որ կարճ ժամանակում դրանք կսիրվեն մեր սպառողների կողմից», - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

«Դոբրի» 100% բնական հյութերից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի. «Խնձոր-խաղողը» պարունակում է առողջության համար կարևոր անտիօքսիդանտներ, «Մուլտի միքսը» հարուստ է պրովիտամին A-ով, «Խնձոր-ցիտրուսը»՝ վիտամին C-ով, «Տոմատը» հագեցած է մանրաթելով, իսկ «Խնձորը»՝ կալիումով:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» մշտապես աջակցում է առողջ ապրելակերպի խթանմանը. ամբողջ աշխարհով մեկ իրականացվող միջոցառումներից զատ, ընկերությունը սպառողներին ներկայացնում է առանց շաքարի և ցածր կալորիականությամբ ըմպելիքների լայն ընտրանի:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա առանց շաքարի», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզ թեյ», «Դոբրի», «Ռիչ» , «Փալփի» և «Շվեփս» ըմպելիքները: