18 մարտի 2019 - 17:48 AMT
Հոլանդական տրամվայում կրակոցների հետևանքով զոհ կա. Հանցագործը թաքնվել է

Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել տրամվայի ուղևորների ուղղությամբ: Արդյունքում 1 մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել, հայտնել է ոստիկանությունը:

Իրավապահ մարմինները չեն բացառում ահաբեկչության վարկածը: Կանգառի մոտի տարածքը շրջափակված է: Տրամվայների երթևեկությունը քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է, գրում է BBC-ին:

Ինչպես հայտարարել են ոստիկանությունում, հանցագործին հաջովել է հեռանալ: Ըստ չստուգված տվյալների, նա հեռացել է հանցանքի վայրից մեքենայով:

Չի նշվում, թե քանի մարդ է տուժել: Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է մասնակցել հարձակմանը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, հարձակվողները մի քանիսն են եղել:

Իրավապահ մարմինները հորդորել են փակ պահել դպրոցների դռները: Իշխանությունները նաև խստացրել են անվտանգության միջոցները դպրոցներում, մզկիթներում, կառավարական շենքերում և տրանսպորտային հանգույցներում:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ին տեղական ժամանակով 10:45-ին, տրամվայրի կանգառից ոչ հեռու: Այժմ պատահարի տեղում են վթարային ծառայությունները: