20 մարտի 2019 - 14:56 AMT
Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են Երևանում կայանալիք ԵՄԽ նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննարկել են Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽ) նիստը, հայտնում է ՏԱՍՍ-ը ՌԴ վարչապետի մամուլի ծառայության վրա հղումով:

«Հեռախոսազրույցի ընթացքում Փաշինյանն ու Մեդվեդևը քննարկել են ապրիլի 30-ին Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների որոշ ակտուալ հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ: