20 մարտի 2019 - 17:03 AMT
Հովհաննես Մարգարյանը՝ հրաձգության Մ-21 ԵԱ արծաթե մեդալակիր

Խորվաթիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մինչև 21 տարեկանների պայքարում երկրորդ տեղն է գրավել Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Վազող թիրախ մրցաձևի խառը վազք վարժությունում 20-ամյա մարզիկը գրանցել է 378 միավոր և արժանացել արծաթե մեդալի:

Զավեն Իգիթյանն ատրճանակի երիտասարդների պայքարում դուրս է եկել եզրափակիչ և 198.4 միավորով գրավել է չորրորդ տեղը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

14-ամյա Նարե Գաբրիելյանը մինչև 21 տարեկանների պայքարում 17-րդն էր ատրճանակ ձևում:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է Հայաստանի 13 ներկայացուցիչ, որոնք հանդես են գալիս հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերում: Ավելի վաղ վազող թիրախ մրցաձևի նորմալ վազք վարժության կանանց մեծահասակների թիմային պայքարում Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը գրավել էին երրորդ տեղը: