20 մարտի 2019 - 17:44 AMT
Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերն արդեն համացանցում է

Քվենտին Տարանտինոյի 9-րդ, «Մեկ անգամ Հոլիվուդում» (Once Upon a Time in Hollywood) ֆիլմի առաջին թրեյլերն արդեն համացանցում է:

Ֆիլմը պատմում է հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ Շերոն Թեյթի (Մարգո Ռոբբի) սպանության մասին, որը 1969-ի օգոստոսին կատարել են սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի հետևորդները:

Ֆիլմի գլխավոր հերոսներն են հեռուստատեսային վեսթերնների նախկին աստղեր Ռիկ Դալթոնը (Լեոնարդո դի Կապրիո) և Քլիֆ Բուտը (Բրեդ Փիթ): Ալ Պաչինոն կատարում է գործակալ Մարվին Շվարցի դերը:

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019-ի օգոստոսին: