21 մարտի 2019 - 11:38 AMT
Գենետիկորեն խմբագրված մթերքը Ճապոնիայում անվնաս է ճանաչվել

Ճապոնիայի աշխատանքի և առողջապահության նախարարությանը կից խորհրդատվական մարմինը եզրակացրել է, որ գենետիկորեն խմբագրված ապրանքները չեն տարբերում ավանդական սելեկցիայի միջոցով ստացվածներից և կարող են վաճառվել շուկայում առանց լրացուցիչ ստուգումների: Այս հարցում Ճապոնիան հետևել է ԱՄՆ օրինակին, գրում է N+1-ը:

Տեսակնորեն բույսի CRISPR-խմբագրումը ոչ մի հետք չի թողնում գենոմում, բացի անհրաժեշտ մուտացիայից (ի տարբերություն գենետիկորեն մոդիֆիկացվածների, երբ օգտագործվում են այլ օրգանիզմների գեներ): ԱՄՆ գլխավոր կանոնակարգող FDA-ն այդ բույսերը հավասարեցրել է սովորականներին, իսկ Եվրոպական դատարանը՝ ԳՄՕ-ներին, հայտնում է knife.media-ն:

«Անվտանգության տեսակետից տարբերությունը սելեկցիայի ավանդական մեթոդների և գենետիկ խմբագրման մեջ մեծ չէ»,-ասել է կոմիտեի նախագահ Խիրոխիոտ Սոնեն:

Կոմիտեն նման մթերքի մակնշման մասին ոչինչ չի ասել: Մինչդեռ ԳՄՕ-ները Ճապոնիայում ենթակա են լրացուցիչ ստուգման ու պարտադիր մակնշման:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, պաշտոնյաների և գիտնականների կարծիքն այս հարցում դեռ հստակեցված չէ