21 մարտի 2019 - 11:45 AMT
Վահագն Վերմիշյանը՝ ՀՀ քաղշին կոմիտեի նախագահ

ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում Վահագն Վերմիշյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ:

Նա մասնագիտությամբ ճարտարապետ է, եղել է Ստեփանավանի գլխավոր ճարտապետը: Գործունեություն է ծավալել նաև Ռուսաստանի դաշնությունում` եղել է Օռյոլի շրջանի գլխավոր ճարտարապետը, աշխատել է նաև Սուդանում, Չինաստանում և այլ երկրներում:

Ըստ Վերմիշյանի, նախագծել և կառուցել է 5 մլն-ից ավելի շինություն, այդ թվում՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը, Սոչիի ծովային նավահանգիստը և այլն: