21 մարտի 2019 - 15:07 AMT
Մրցույթ՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի MasterCard UEFA Champions League քարտապանների համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել բանկի թողարկած MasterCard UEFA Champions League քարտի նոր և գործող քարտապանները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 20-ը գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել սահմանված առաջադրանքները: Հարթակում գրանցումը կատարվում է թիմով, յուրաքանչյուր թիմում` 2 քարտապան:

Մրցույթում հաղթող թիմը կստանա 4-օրյա ուղևորություն դեպի Մադրիդ և հնարավորություն կունենա մարզադաշտից հետևելու UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ խաղին: Իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը UEFA Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանում կմեկնեն իրենց երկրպագած թիմի քաղաք և ներկա կգտնվեն թիմի առաջին տնային խաղին:

Մրցույթում հաղթող կճանաչվեն առավելագույն միավորներ կուտակած 3 թիմերը:

Ինչպես կուտակել միավորներ․

• մինչև ապրիլի 20-ը myuefacard.am հարթակի միջոցով հրավիրի՛ր գրանցվելու նոր քարտապանների: Արդյունքում, 20-ական միավոր կստանա ինչպես քո, այնպես էլ հրավիրված և գրանցված թիմը,

• ապրիլի 10-ից 20-ը ներառյալ յուրաքանչյուր օր կատարի՛ր 1000 դրամ (կամ համարժեք արտարժույթ) և ավելի վճարային գործարք ու ստացի՛ր 5 միավոր: Մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապան կարող է կուտակել առավելագույնը 5, իսկ թիմը` 10 միավոր,

• մրցույթի ընթացքում myuefacard.am հարթակի միջոցով կսահմանվեն լրացուցիչ առաջադրանքներ, որոնց կատարման դիմաց կկարողանաք կուտակել հավելյալ միավորներ: