Ղազախստանի մայրաքաղաքում բողոքի ցույց է տեղի ունեցել Աստանան Նուրսուլթան վերանվանելու դեմ:
Ղազախստանի խորհրդարանն ընդունել է երկրի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան՝ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու նախագիծը:Երկրի օրենսդիր մարմինը երկու ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության մեջ փոփոխություն անելու այդ նախագիծը, որն առաջարկվել էր նույն օրը:
Մի քանի տասնյակ մարդ է հավաքվել մարտի 21-ի առավոտյան Աստանայի քաղաքապետարանի մոտ՝ իր անհամաձայնությունը հայտնելու քաղաքը վերանվանելու վերաբերյալ իշխանությունների որոշման հետ, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Ցուցարարներից մեկի վեճն իրավապահների հետ քաշքշուկի է վերածվել, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ 20 ցուցարարի:
Մարտի 20-ի երեկոյան gopetition.com կայքում ստորագրահավաք է մեկնարկել՝ հեղինակները պահաջում են չվերանվանել մայրաքաղաքն ի պատիվ այդ երկրի 30 տարվա նախագահ Նուրսուլթան Նազարբաևի: Մարտի 21-ի առավոտվա տվյալներով այն ավելի քան 30,000 ստորագրություն է հավաքել:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է մարտի 19-ին ուղիղ եթերում՝ հատուկ ուղերձում: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնելու իմ լիազորությունները նախագահի պաշտոնում»,-ասել է նա ժողովրդին հասցեագրված ուղերձում: Նազարբաևը հայտարարել է նաև, որ կշարունակի կատարել Անվտանգության խորհրդի նախագահի լիազորությունները:
Նազարբաևը գլխավորում էր Ղազախստանը 1990-ից, 2015-ից նա վերընտրվել է 5-րդ անգամ: