21 մարտի 2019 - 17:25 AMT
ԵԱՏՄ-ում ռոումինգը կարող է չեղարկվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ մտադիր են միության տարածքում (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան) չեղարկել ռոումինգը: Այս մասին հայտնել է Rusarminfo-ն:

Նա, սակայն, նշել է, որ դեռևս վաղ է խոսել ռոումինգի չեղարկման հստակ ժամկետների մասին:

«ԵԱՏՄ տարածքում ռոումինգի արժեքը մեր ակտիվ գործողությունների շնորհիվ մի քանի անգան կրճատվել է: Մենք աշխատում ենք կոնկրետ ընկերությունների հետ, որոնք ներկայացված են ԵԱՏՄ տարածքում, որպեսզի այդ մոտեցումը տարածվի ամբողջ միության տարածքում»,- ասել է Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում կապի ոլորտի ներկայացուցիչների և բջջային օպերատորների հետ: