21 մարտի 2019 - 17:47 AMT
Սլավիկ Հայրապետյանը չի հաղթահարել ԱԱ որակավորման փուլը

Ճապոնիայի Սայտամա քաղաքում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը 35 մասնակիցների պայքարում զբաղեցրել է 31-րդ տեղը:

Այս արդյունքով նա չի կարողացել վաստակել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Կանանց մենասահքում Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը նույնպես չէր հաղթահարել որակավորման փուլը՝ կարճ ծրագրում ցույց տալով նախավերջին արդյունքը՝ 47.75 միավորով։