22 մարտի 2019 - 10:58 AMT
Նախկին ՄԻՊ. 2013-2016-ին աշխատել եմ ճնշումների և սպառնալիքների ներքո

2011-2016 թվականներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ ինքն աշխատել է իրեն ու իր ընտանիքին ուղղված սպառնալիքների և ճնշումների ներքո:

Նախկին ՄԻՊ-ը նաև նշել է, որ առայժմ չի պատրաստվում անուններ նշել ու մանրամասնել, թե կոնկրետ ինչ ճնշումների և սպառնալիքների է ենթարկվել: Նա միայն հավելել է, որ իր և հարազատների հասցեին եղել են նույնիսկ ֆիզիկական անվտանգությանն ուղղված սպառնալիքներ:

«Եթե ես բացահայտեմ մեթոդոլոգիան և անունները, ապա քրեական գործերի անվերջ շարան կլինի», - ասել է նախկին ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ճնշումների գործադրումը սկսվել է 2013 թվականից: