22 մարտի 2019 - 12:52 AMT
Չինաստանում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ. Վարորդը տեղում գնդակահարվել է

Չինաստանի Հուբեյ գավառի Ցզյաոյան քաղաքում վարորդը մարտի 22-ին վրաերթի է ենթարկել հետիոտներին: Զոհերի մասին տեղեկությունները հակասական են:

Ըստ Bones պորտալի, 7 զոհ կա, ըստ կենտրոնական հեռուստատեսության՝ 6 մարդ է զոհվել: 7 մարդ վիրավորվել է, այդ թվում ուսանողներ և տարեցներ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Deutsche Welle-ն:

Վարորդը տեղում գնդակահարվել է իրավապահների կողմից: Նրա արարքի դրդապատճառները պարզվում են:

Սա նման առաջին միջադեպը չէ Չինաստանում վերջին շրջանում: 2018-ի սեպտեմբերին 11 մարդ զոհվեց, տասնյակները տուժեցին, երբ ավտոմեքենան մխրճվեց ամբոխի մեջ:

.