22 մարտի 2019 - 12:03 AMT
Շիրխանյանի նամակը Քոչարյանին ԱԱԾ է ուղարկվել

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակը Գլխավոր դատախազի կողմից ուղարկվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ իրականացվում են ստուգողական միջոցառումներ։

«Եթե կլինեն հիմնավորվող փաստեր, կտրվի ընթացք և այդ մասին կտեղեկացնեն հանրությանը», - ասել է Վանեցյանը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանին լավ է ճանաչել և նամակում նշված, մասնավորապես, Մեղրիի հետ կապված հարցը ազգային անվտանգության խնդիր է, որը պարզելու կարիք կա։

«Եթե իմ օգնության կարիքը լինի, ես պատրաստ եմ օգնել», - հավելել է Քոչարյանը։

Ավելի վաղ հրապարակվել է Շիրխանյանի նամակը,որում աղմկահարույց տեղեկություններ կային Քոչարյանի կառավարման տարիներից՝ մասնավորապես Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, Մեղրիի Ադրբեջանին հանձնելու և ԼՂ հիմնահարցի վերաբերյալ: