22 մարտի 2019 - 15:22 AMT
2019-ի 3 ամսում «Նորք» ինֆեկցիոնի եկամուտն աճել է 14 անգամ

2019 թվականի հունվար-մարտ ամիսներին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատոր ծառայությունից ստացված եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14 անգամ:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում այդ եկամուտը կազմել է 19.3 մլն դրամ՝ 2018-ի 1.4 մլն դրամի դիմաց:

«Մի հետաքրքիր վիճակագրություն եմ ուզում ներկայացնել մեր ենթակա բուժհիմնարկներից մեկից, որպեսզի տեսնեք, թե ինչպիսի օրինական եկամուտների աճ ենք ունեցել։ Առաջին աճը տեղի է ունեցել 2018-ի թավշյա հեղափոխության օրերին, երկրորդը՝ նոր տնօրենի նշանակման, երրորդը՝ վարչարարության նոր մեխանիզմի ներդրման ժամանակ», - գրել է նախարարը։

Նա նշել է, որ օրինական եկամուտների աճը բերելու է պետական բյուջեի եկամուտների աճին: