22 մարտի 2019 - 15:58 AMT
Քաղաքապետ. Երևանի բոլոր վարչական շրջանները պետք է բացօթյա մարզասրահ ունենան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն քաղաքապետարանի արտահերթ նիստում հայտարարել է, որ քաղաքի ամեն վարչական շրջան պետք է բացօթյա մարզասրահ ունենա:

Նա հավելել է, որ քաղաքում բացօթյա մարզումների համար հատուկ հատկացված վայրեր չկան, մարդիկ Հրազդանի կիրճում են մարզվում:

Քաղաքապետաը հայտարարել է նաև, որ դրանք պետք է «շատ որակյալ գործիքներով կահավորված լինեն»:

Անդրադառնալով այգիների վիճակին և մասնավորապես Կիրովի անվան մանկական զբոսայգուն՝ Մարությանն ասել է, որ Երևանի բոլոր այգիները գույքագրվելու են: «Ինչ վերաբերում է Կիրովի այգուն, ապա այն վարձակալված է 50 տարով, իսկ քաղաքապետարանի դիրքն այդ պայմանագրով շատ թույլ է»,-ասել է նա: Քաղաքապետը հավելել է, սակայն, որ բոլոր լծակները կօգտագործվեն իրավիճակը շտկելու համար: