22 մարտի 2019 - 17:36 AMT
ԵԱ 4-րդ տուրում ՀՀ շախմատիստներից միայն Ռոբերտ Հովհաննիսյանն է հաղթել

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կայացել են շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը, որը մրցել է Շանթ Սարգսյանի հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Սերգեյ Մովսիսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը կիսել են միավորները: Հայկ Մարտիրոսյանն էլ պարտվել է:

Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն ունեն 3-ական միավոր:

Եվրոպայի առաջնության գլխավոր մրցավարն է Աշոտ Վարդապետյանը: 357 մասնակիցներից 142-ը գրոսմայստերներ են: