5 ապրիլի 2019 - 10:29 AMT
Փաշինյանի անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել նրա մերձավոր ազգականի դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով քրգործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստով: Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով: Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,-ասվում է նրա գրառման մեջ: