5 ապրիլի 2019 - 11:20 AMT
2 ամսում ԱԺ-ն 75%-ով կրճատել է ներակայացուցչական ծախսերը

ՀՀ Ազգային ժողովը 2019 թվականի փետրվար-մարտ ամիսների հաշվետվությունն է ներկայացրել, համաձայն որի, 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ խորհրդարանը զգալի կրճատել է ծախսերը:

Ընթացիկ տարվա երկու ամսում նախորդ տարվա համեմատ ներկայացուցչական ծախսերը կրճատվել են 75%-ով, իսկ ծառայողական ավտոմեքենաների թիվը նվազել է 44%-ով:

Վառելիքի ծախսը կրճատվել է 33.7%-ով: Բջջային հեռախոսների վճարների ծախսը կրճատվել է 30%-ով, իսկ ֆիքսված հեռախոսակապինը՝ 71%-ով:

Կենցաղային նյութերի և սննդի ծախսերը նվազել են 11.5%-ով: