10 ապրիլի 2019 - 23:23 AMT
Իտալական խորհրդարանի Ստորին պալատն ընդունել է Ցեղասպանության վերաբերյալ բանաձև

Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Բանաձևն ընդունվել է 382 կողմ և 0 դեմ ձայնով, հայտնում է ANSA-ն։

Բանաձևը կոչ է անում երկրի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային գնահատական:

Իտալիան ճանաչել է ցեղասպանությունն 2000 թվականին։