11 ապրիլի 2019 - 10:32 AMT
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթները ավարտել են ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի հավաքականը 6 տարվա դադարից հետո Եվրոպայի նոր չեմպիոն ունի: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 17:11 հաշվով կամային, լարված և գեղեցիկ հաղթանակ է տարել վրացի Բեկա Լոմտաձեի նկատմամբ և նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: