13 ապրիլի 2019 - 11:22 AMT
Վրաստանի նախագահը Ջավախք կայցելի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլու այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին, Վրաց լեզվի օրը, նախագահը կժամանի Ախալքալաք:

Նախնական տվյալներով, նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդիսավոր կերպով կբացվի վրացական այբուբենի տառերով գեղարվեստական որմնագրություն: Այնուհետեւ նախագահը կայցելի «Ալպեն Միլք» կարագի արտադրության գործարան, հայտնում է jnews.ge-ն:

Ախալքալաքից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Նինոծմինդա: